«ORSIS»-ի ղեկավարը հերքում է, որ հայկական շուկայում մենիշխանություն են պահանջել
Հասարակություն
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն, ռուսական ORSIS ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը հերքել է այն տեղեկությունը, թե ընկերությունը Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հրաձգային զենքի շուկայում մենաշնորհ է պահանջում՝ փամփուշտի գործարան կառուցելու դիմաց:
«Վերջին շրջանում մենք հայկական լրատվամիջոցներում շահարկումներ ենք նկատել այդ հարցի վերաբերյալ, թե, իբր, ներդրումներ կատարելու դիմաց, մենք պահանջել են մենիշխանական դիրք՝ տեղի հրաձգային զենքի շուկայում: Դա բացարձակապես չհիմնավորված է, մեր բոլոր հանդիպումները հայկական կողմի հետ գրանցված են արձանագրությամբ և նամակներով, մենք ոչ մի անգամ մեզ համար մենիշխանություն չենք պահանջել»,- ասել է Զլոբինը:
Զլոբինը նաև նշել է, որ, եթե ներդրում է կատարվում արդյունաբերության մի ճյուղի մեջ, որը երկրում «դե ֆակտո բացակայում է», ապա ներդրողն իրավունք ունի իր համար խնդրել «որոշակի արտոնություններ»: Նա նկատել է, որ նախագծում ներդրումները միայն ռուսական են: Անդրադառնալով ընդհատված տենդերի քննության գործին, նա նշել է, որ այն ձգձգվում է անարդարացիորեն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն