ԲՀԿ-ականի գործն ուղարկվել է դատարան
Իրավունք
Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Մաթևոսյանի դեմ գործով մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։ Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արմեն Մաթևոսյանն ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2012 թվականի ապրիլի վերջերին և մայիսի 5-ին անձամբ կաշառք է տվել Երևանի չորս բնակիչների ու հարկադրել, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։
Նկարագրված արարքի համար Արմեն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ պրիմ 2 հոդվածի՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, 2-րդ մասով։ Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում