Մատաղիսի գործ. Հովսեփ Մկրտումյան մաս 1
Իրավունք
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության վիդեոալիքը հրապարակել է իր առաջին տեսանյութը, որը վերաբերվում է 2003 թվականին անհայտացած զինծառայողներ Ռոմա Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի գործին։
Հիշեցնենք, որ 2004 թ. հունվարին 9-ին և 10-ին Մատաղիս գյուղի ջրատարում հայտնաբերվել են 2003 թ. Դեկտեմբերի 24-ին անհետացած զինծառայողներ Ռոմա Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: Փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել են նույն գումարտակի մի շարք զինծառայողներ, որոնցից 4-ին մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով, հետագայում նույն մեղադրանքն է առաջադրվել զորամասի մեկ այլ գումարտակի 3 զինծառայողների: Առաջին 4 մեղադրյալների նկատմամբ մեղադրանքը փոխվել է՝ մինչև մահը զինծառայողներին ծեծի ենթարկելու հատկանիշներով: Մյուս 3 զինծառայողներին առաջին ատյանի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչ դատարանը՝ ցմահ ազատազրկման: Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց՝ խափանման միջոցը փոխելու (ստորագրություն ՀՀ-ից չհեռանալու մասին) և գործը նոր նախաքննության ուղարկելու: 2008 թ.-ից գործը գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Զուգահեռաբար խոշտանգումների փաստով մեղադրյալները դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն ընդունվել է: Այդ մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում