Ռուսաստանում կալանավորված էկոակտիվիստ Արշակ Մակիչյանն ազատ է արձակվել
Հասարակություն
Ռուսաստանում բանտից ազատ է արձակվել հայազգի երիտասարդ էկոակտիվիստ Արշակ Մակիչյանը, ով կալանավորվել էր ավելի քան 40 շաբաթ Մոսկվայի Պուշկինի հրապարակում հանուն կլիմայի դպրոցական դասադուլ կազմակերպելու համար:
Democracynow.org-ի փոխանցմամբ՝ 25-ամյա ջութակահարն սկսել է դասադուլը՝ ոգեշնչվելով շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգից: Անցած ուրբաթ օրը Մակիչյանն ազատազրկվեց 6 օրով՝ չարտոնված հավաքներին մասնակցելու մեղադրանքով: Նա ազատ է արձակվել բանտից դեկտեմբերի 26-ին և խոստացել, որ ուրբաթ օրը շարունակելու է բողոքի ցույցերը:
«Ես Ռուսաստանից եմ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ձերբակալվել ցանկացած բանի համար: Բայց ես չեմ վախենում ձերբակալվել: Ես վախենում եմ բավարար չափով չանելուց: Եվ ես կարծում ու հավատում եմ, որ մենք կարող ենք փոխել ամեն ինչ, որովհետև մեր հետևում միլիոնավոր մարդիկ կան, մեր հետևում կա գիտություն, և ակտիվիզմն է լուծումը»,- Թվիթերի իր էջում գրել է Մակիչյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)