Գեղարքունիքի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում հունվարի 5-ին դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:
«Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա»,- գրել է Դերձյանը՝ հավելելով, որ երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ:
Նա հիշեցրել է, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ