«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել 6 անձ․ ՄԻՊ
Հասարակություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։
Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք գտնվում են բժշկական անձնակազմի հսկողության ներքո: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը:
«Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)