ՀՀ 2012 թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով
Տնտեսություն
Այսօր տեղի է ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել կառավարության կողմից 2011 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում 2012 թ. պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին։
ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է լրամշակել 2012 թ. պետբյուջեի նախագիծը և լրամշակված տարբերակն ամփոփաթերթի հետ միասին ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որը դրանք սահմանված կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով (Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը