UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Հիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան Ավինյան Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. Շարմազանով Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը Նյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ) ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Արամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակը Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) ՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետ Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում 

ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան կապակցությամբ ՄԻՊ-ն սկսել է քննարկման ընթացակարգ

Հասարակություն

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ և նախնական գրություն հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն: Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջից:

«2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն քրեակատարողական հիմնարկում
բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդություն:

Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հետ:

Ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ Կ. Ծաղիկյանի համար 2020 թվականի հունվարի 6-ին քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ, տեղում իրականացվել է էլեկտրասրտագրություն (կարդիոգրամա): Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի՝ շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադի բժիշկները տեղեկացրել են, որ Կ. Ծաղիկյանը սրտի հետ կապված խնդիրներ չունի, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է եղել մկանային ցավերի հետ:

Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Կ. Ծաղիկյանը գտնվել է բժշկական հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկը նորից կհրավիրվի շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ:

Նշված տեղեկությունները փոխանցվել են Կարեն Ծաղիկյանի եղբորը, ինչպես նաև նրան տրամադրվել է խորհրդատվություն:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Կ. Ծաղիկյանի եղբայրը կրկին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին և հայտնել, որ նա մահացել է: Դիմումատուն խնդրել է հետամուտ լինել եղբոր մահվան հանգամանքների պարզմանը:

Հունվարի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տրամադրել են պարզաբանումներ այն մասին, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Կ. Ծաղիկյանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ և նախնական գրություն հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:

Հաշվի առնելով ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան դեպքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ ազատությունից զրկման վայրերում մահվան դեպքերի առնչությամբ համակարգային առումով պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ դրանց պատճառների վերհանման ու լուծումների նախանշման ուղղությամբ:

Այդպիսի աշխատանքներ տարիներով չեն իրականացվել, ինչը նշված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում: Իրավասու պետական մարմինների կողմից նման դեպքերի կանխարգելմանն, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր ներդնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դեռ մնում են անբավարար:

Քրեակատարողական համակարգում կա բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բարեփոխումները սպառիչ ավարտին հասցնելու կարիք. կարևոր է, որ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց հասանելի լինեն բժշական օգնության և խնամքի պատշաճ ծառայություններ, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ ապահովվում են քաղաքացիական բուժական հիմնարկներում: Պատշաճ աշխատանքային պայմաններ և երաշխիքներ են անհրաժեշտ բժշկական անձնակազմերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԵրևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքը
Ամենադիտված