Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին Թուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքել ՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները Պարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկ Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան Ենթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին 9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվել Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը Ռոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնից Հռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին 

Իզուր եք պատմում ինձ էդ ամեն ինչը, Ձեր աշխատանքային պրոբլեմներն են, գնացե′ք, լուծե′ք․ Փաշինյանը՝ Անանյանին (տեսանյութ)

Քաղաքական

Կառավարությունը շարունակում է ահազանգեր ստանալ, որ տնտեսավարողները շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ մի գաղափար ենք քննարկել: Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույն կերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող  քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,-  ասաց վարչապետը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդտեղ խնդիր կա. ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը դատարանների կողմից համատարած անվավեր են ճանաչվում, քանի որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: «Այդ վեճը լուծելու համար մոտ 2 տարի առաջ առաջարկվել է հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել, որպեսզի տեսաձայնագրվի գնման փաստը, բայց բացասական եզրակացություններ են եղել ֆինանսների նախարարության կողմից: Մենք ունեինք գաղափար նույնը անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումն արդյոք որևէ խախտում կենթադրի՞, թե ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն է ենթադրում: Բայց գտանք, որ եթե բիզնեսի մոտ է տեսանկարահանումը կատարվում, դա անձնական տվյալներին չի առնչվում: Հիմա մենք պատրաստ ենք ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ այդ ճանապարհով գնալ, որ տեսուչների կողմից տեսաձայնագրում արվի»,- ասաց նախարարը:

Վարչապետը հավելեց, որ ոչ թե տեսուչի, այլ քաղաքացիների կողմից նման տեսանկարահանում կատարվի: Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ ստուգման փաստը հանձնարարագրի բացում է ենթադրում և որոշակի ժամկետի ֆիքսում, որ այդ ժամկետում գնումը կկատարվի, ուստի այս առումով կարող է խնդրահարույց լինել քաղաքացու կողմից տեսաձայնագրումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել և վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ ու տուգանել: Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին, որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ, ըստ էության, չունի: Ասենք տեսա, որ մեկն իր մեքենայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ կանչեն քննության, հետո հարցաքննության և այլն, հետո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, և իրենք դա կանեն:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարար
Ամենադիտված