Հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 6 աղջիկ, 6 տղա
Սպորտ
Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այս տարի կունենա 12 մասնակից:
Այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը թիմը մարզչական շտաբի հետ փետրվարի 9-22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի լեհական Վրոցլավ քաղաքում: Եվրոպայի վարկանիշային առաջնությունը կմեկնարկի փետրվարի 23-ին Վրոցլավում: Հայաստանից կմասնակցեն 6 աղջիկ, 6 տղա:
«Եվրոպայի առաջնությունում լուրջ սպասելիքներ ունենք: Եթե մեզ հաջողվի 4 ուղեգիր նվաճել, շատ լավ կլինի»,-շեշտեց մասնագետը:
Հրաձիգները ևս մեկ վարկանիշային մրցաշար ունեն մայիսին Չեխիայում:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն 1964 թվականից հետո երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)