Պողոսյանը Արցախի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարվածներ է կանխատեսում
Հասարակություն
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը թե՛ Ադրբեջանում խորհրդարանական, թե՛ Արցախում սպասվող համընդհանուր ընտրությունների շրջանում ադրբեջանական կողմից կանխատեսում է տեղեկատվական հարվածներ՝ հայկական կողմի:
Պողոսյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:
«Պետք է գիտակցել, որ ինչպես Ադրբեջանում ընտրությունների ժամանակ տեղեկատվական մեծ հոսքեր են գալու և հարվածներ են լինելու, այնպես էլ Արցախում նախընտրական շրջանում Ադրբեջանը փորձելու է տեղեկատվական հարվածներ հասցնել մեզ»,-ասաց Պողոսյանն ու հավելեց՝ պետք է պատրաստ լինել դա թույլ չտալու:
Պողոսյանն այս պարագայում կարևոր համարեց միասնականությունը: Նրա կարծիքով՝ Արցախի խնդրի բանալին գտնվում է հայկական կողմի՝ Հայաստանի և Արցախի ձեռքում: «Եթե մենք միշտ լինենք ավելի հզոր, ապա որևէ իրավիճակի փոփոխություն այդ հարցում չեմ կանխատեսի՝ բացի մի դեպքից, եթե չապահովենք մեր հզորությունն ու միասնականությունը»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)