ՊԵԿ-ը հրաժարվեց 20, իսկ ԿԳՄՍ-ն՝ 3 ծառայողական ավտոմեքենաներից
Հասարակություն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրաժարվեց 20, իսկ ԿԳՄՍ նախարարությունը՝ 3 ծառայողական ավտոմեքենաներից։
Որոշումներից մեկի համաձայն՝ ՊԵԿ-ը հրաժարվում է իր հաշվեկշռում գտնվող 20 ծառայողական մեքենաներից, որոնք ամրացվելու են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայողական ավտոմեքենաների թվի օպտիմալացման եւ ֆինանսական միջոցների խնայողության պահանջով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ