Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. «ՌազմԻնֆո»
ԱդրբեջանՀունվարի 8-ի երեկոյան զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Ալլահյարով Թեյմուր Ալլահի օղլուն (Allahyarov Teymur Allahi oğlu): Այս մասին հայտնել է ռազմական թեմաներով զբաղվող սոցցանցային ադրբեջանական էջերից մեկը, գրում է «ՌազմԻնֆո»-ն:
Նշվում է, որ Ալլահյարովը բանակ էր զորակոչվել Ադրբեջանի Իսմայիլի շրջանից: Հոսպիտալ էր տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդությամբ:
2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և այլ ուժային կառույցների 3 կորստի մասին: