ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որեւէ վարակիչ հիվանդությամբ, այլ նրանց մոտ եղել են ախտանշաններ. պարզաբանում
Հասարակություն
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հրապարակումն այն մասին, որ ՀՀ սահմանային անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր, մի շարք լրատվամիջոցներում տարածվել է ոչ ճիշտ վերնագրով։ Այս մասին պարզաբանում է տարածել առողջապահության նախարարությունը:
«Այս առումով հայտնում ենք, որ ՀՀ մուտք գործողները ոչ թե «տառապել» են որեւէ վարակիչ հիվանդությամբ կամ ունեցել են որեւէ ախտորոշում, ինչպես թյուրիմացաբար նշել են լրատվամիջոցները, այլ տվյալ անձանց մոտ գրանցված կլինիկական ախտանշանները կարող են վկայել որեւէ վարակիչ հիվանդության առկայության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)