Շատ կուզենայի հունվարի 28-ին Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին տեսնենք միասին. Աշոտյան
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հերթական անգամ շատ կուզենայի (ամեն տարի եմ դա ցանկացել եւ երբեք դա չի եղել, բայց երբեք այսպիսի կարեւորություն չի ունեցել), որ բանակի գալիք տոնի առիթով՝ հունվարի 28-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին տեսնենք հրավիրված, մասնակից, միասին:
Դա վստահաբար շատ ավելի ուժեղ քաղաքական, ազգային, տեղեկատվական, քարոզչական ազդեցություն կունենա՝ տարածաշրջանային ճգնաժամերում հայտնված Հայաստանի եւ Արցախի ոգեղենությունը եւ դիմացկունությունը բարձրացնելու համար:
Շատ ավելի ուժեղ, քան սարի գագաթից ուղիղ եթեր մտնելը եւ դրսին ուղղված՝ «եկեք համերաշխ ապրենք» պարզունակ քարոզչությունը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)