Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք 

«Օդանավի սրահում ամեն ինչ վճարովի է». տպավորություններ՝ Ryanair-ի առաջին չվերթից

Բլոգոսֆերա

ՀՀ Սպորտի և երիտասարդության նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվ այսպես. Երևան֊Բերգամո/Միլան֊Երևան առաջին չվերթը Ryanair բյուջետային ընկերության կողմից, չվերթ, որը և՜ շատ սպասված էր, և՜ շատ քննարկված։

Երկու դրվագի մասով փոքրիկ անդրադարձ եմ ցանկանում կատարել՝ վերգետնյա ծառայությունների մասով և բուն թռիչքայինի։

Մոտենալով օդակայանի ուղևորների հաշվառման սպասարկման սեղանին միանգանից նկատում ես, որ սպասարկողները սովորականից էապես շատ ավելին են, եռուզեռի մեջ են, մի փոքր դիտարկելով էլ հասկանում ես, որ մարդիկ ամեն կերպ ջանում են իրենց համար էլ անծանոթ կարգ ու կանոնով սպասարկումը իրականացնելու համար։ Ձգտումը, անշուշտ, դրվատելի էր, բայց մյուս կողմւց էլ ակնհայտ էր, որ անձնակազմը տակավին պատրաստ չէր ընկերության չափորոշիչներով աշխատանքին։ Սրանով էր բացատրում մեծ թվով աշխատակիցների ներգրավումը հաշվառման գործընթացին, բայց մենք ուղևորներով ունեինք թվական ակնհայտ գերակշռություն և շատ բարեհաջող համատեղ հաղթահարեցիք առաջին փուլը՝ գրանցումը և ուղեբեռի հանձնումը։)
Հաշվառման սեղանից ոչ հեռու կանգնած էին Ryanair֊ի երկու ներկայացուցիչները, որոնց մեր չվերթի հաշվառման աշխատակիցները անընդհատ դիմում էին՝ պարզաբանումների համար։ Մասնավորապես պարզաբանվող հարցերից մեկն էլ ցույց տվեց, որ չվերթը սպասարկվում է ոչ փոխադրողի՝ Ryanair֊ի հաշվառման ծրագրով, այլապես հաշվառում վարող աշխատակիցը կիմանար, որ տվյալ ընկերության համար հանձնվող ուղեբեռի առավելագույն թույլատրելի քաշը չի կարող գերազանցել 20,9 կգ֊ը մեկ կտորի համար (առավել տարածված է 23կգ նորմը) և այլն։
Անպատրաստվածության դրսևորում էր նաև այն, որ նստեցումից հետո վերգետնյա ծառայության աշխատակիցները մի քանի փորձով ջանուն էին ինքնաթիռի սրահում հայտնաբերել հաշվառված, բայց այդպես էլ ինքնաթիռի սրահում չհայտնված երկու ուղևորի։ Ինչևէ, նրանց այդպես էլ չհայտնաբերելով, նաև պայմանավորված իտալացի կարգավարների գործադուլով՝ 30 րոպե ուշացումով սահուն ու վստահ օդ բարձացանք։
Ինքնաթիռի մասին.
Boeing 737-800, կարելի է ասել նոր, շահագործման էր հանձնվել 2018 թվականի հունվարին, ուներ Մալթայի գրանցում, ամենայն հավանականությամբ տրված է շահագործողին (Ryanair) կառավարման։
Ինչպես և սպասվում էր, սրահը մի փոքր այլ էր. նստարանները նեղ էին, շարքերը խիտ, չծալվող, սանհանգույցը սաստիկ նեղվածք. իհարկե ես արտաքնոցների մասնագետ չեմ, բայց աներկբա է, որ100 կգ և ավելի քաշ ունեցողների համար այն օգտագործելը սաստիկ դժվար կլինի։) Սրահում որևէ զբաղվելու հնարավորություն ևս չկա, նույնիսկ ինչ֊որ տպագիր նյութեր, ամսագրեր, թերթեր և այլն, անվտանգության ծանուցման թերթիկը երկրորդ անգամ ոչ մի կերպ չէր կարդացվում։
Անձնակազմը բավականին սիրալիր էր ու ժպտադեմ, նաև հումորով։ Իտալուհի բորտուղեկցորդուհուն առաջարկեցի լուսանկարվել՝ ի նշանավորումն առաջին համատեղ թռիչքի, ինչին հետևեց պատասխանը, թե դա լրացուցիչ վճար է և տոմսի մեջ ներառված չէ, հետո թե կներեք չի կարելի։
Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է, օգտվելու դեպքում էլ, վերջում պարտավոր էիր սննդային մնացորդներն ու աղբը ձեռքիդ հասնել ինքնաթիռի առաջնամաս՝ հատուկ տարայի մեջ այն նետելու համար։
Թռիչքի ամբողջ ընթացքը բավականին հանգիստ անցավ, վայրէջքը կոշտ էր, դրան նպաստեց նաև աջ կողային քամին։ Հատկանշական է, որ երբ օդաչուներից որևէ մեկը օգտվում էր սանհանգույցից, օդաչուների խցիկ էր մտնում ավագ բորտուղերկցորդուհին մյուս օդաչուին մենակ չթողնելու նպատակով՝ համաձայն եվրոպական ավիացիոն անվտանգության նորացված հրահանգի, որը ներդրվեց մի քանի տարի առաջ ցավալի աղետից հետո, երբ հայտնի եվրոպական ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվեց, իսկ հետաքննությունը հետագայում պարզեց, որ խցում մենակ մնացած օդաչուն կանխամտածված ինքնաթիռը տարել է կործանման՝ գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ։
Եթե ամփոփելու լինենք, առավելագույնս անվտանգ էր թռիչքը, որի գրավականը, ըստ էության առավելապես նոր ինքնաթիռն էր, թեկուզ և պակաս հարմարավետ։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում էլ Զվարթնոցի վերգետնյա սպասարկող ծառայությունները կհարմարվեն նոր փոխադրողի կարգ ու կանոնին։

p.s. Վայրէջքից հետո, երբ բացվեց ինքնաթիռի դռնակը ներքևում Բերգամոյի օդակայանի աշխատակիցն էր՝ հայկական եռագույնով։ Հաճելի էր»։

<

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ
Ամենադիտված