Ուրալում աղջիկն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել և հեռացել (տեսանյութ)
ՏեսանյութերԱղջիկը պատուհանից վայր է ընկել խանտիմանսիյսկյան Իզլուչինսկում։ Նա ցած է ընկել 9-րդ հարկից ձնաթմբի մեջ եւ ողջ է մնացել։ Ականատեսներից մեկը նկարահանել է նրա անկումը, տեղեկացնում է 360 հեռուստաալիքը։
Կադրերում երեւում է, թե ինչպես է նա վայր ընկնում մեծ բարձրությունից ու հայտնվում ձնաթմբում։ Մի քանի վայրկյան հետո նա վեր է կենում եւ հեռանում։
«Աղջիկը ողջ է մնացել, բայց միջին ծանրության վնասվածքներ է ստացել, նրան ուղարկել են հիվանդանոց»,- ՌԻԱ «Նովոստի»-ն մեջբերել է տեղի ՔԿ ներկայացուցչի խոսքերը։
Գործակալության աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայությունում նշել է, որ աղջկան հաջողվել է ողջ մնալ շնորհիվ այն բանի, որ ձմեռային հագուստով էր եւ ընկել է հենց ձյան մեջ։
«Մեգապոլիս» հեռուստաալիքը նշել է, որ 27-ամյա աղջկան հասցրել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները ոչ մի կոտրվածք չեն հայտնաբերել, միայն ներքին օրգանների վնասվածքներ։ Այժմ քննիչները ստուգում են իրականացնում։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին