Չինաստանում բացվել է կորոնավիրուսով վարակվածների համար առաջին հիվանդանոցը (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր
Չինաստանում բացվել է կորոնավիրուսով վարակվածների համար առաջին հիվանդանոցը՝ Ուհանից ոչ հեռու գտնվող քաղաքում: Այս մասին հայտնում է DailyMail-ը:
Կայքի փոխանցմամբ՝ աշխատողներն ու կամավորները երկու օրում հազարավոր մահճակալներ են տեղադրել դատարկ կառույցում:
կորոնավիրուսով վարակվածների առաջին խումբը Dabie Mountain մարզային բժշկական կենտրոն է ժամանել այսօր, տեղի ժամանակով՝ 10:30-ին:
Ծրագիրն իրականացվել է 24-ժամում՝ շինարարական ձեռնարկությունների և ոստիկանության ծառայողների շնորհիվ:
Նշվում է, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)