ԱՄՆ-ում ոստիկաններն ապշել են՝ իմանալով թմրամոլ հանցագործի անունը (լուսանկարներ)
ԱյլԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մերիսվիլ քաղաքի բնակիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր ավտոտնակ:
Երբ իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել են տղամարդու, ով թափանցել էր ավտոմեքենայի մեջ՝ կոտրելով պատուհանը: Ոստիկանները նշել են, որ նա թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել, հայտնում է CNN-ը:
Տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Իրավապահները ապշել են՝ իմանալով հանցագործի անունը. պարզվել է, որ նա հայտնի դերասան Շոն Ուաիսն է, ով նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմերում դեռ վաղ տարիքից:
«Մերիսվելի ոստիկանությունը ձերբակալել է ուրիշի առանձնատուն թափանցած կասկածյալին: Պարզվում է՝ պարոն Ուաիսը ժամանակին կինոաստղ է եղել»,- Ֆեյսբուքում գրել է Մերիսվելի ոստիկանության բաժանմունքը:
Այժմ Ուաիսը ոստիկանների հսկողության տակ է գտնվում: Նրա ազատության համար նշանակվել է 25 հազար դոլար գրավ: