«Այ էտի Նիկոլիկին հարցրեք»
ՔաղաքականՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, դուրս գալով ՀՀ ոստիկանության շենքից, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր մոտ անօրինական զենք չեն հայտնաբերել:
«Ինձ մոտ 3 օրինական զենք կա: Երեք օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք-զինամթերք չի պահում»,- ասաց Հայրապետյանը:
Նա նշեց, որի իրեն թվում է՝ դրանով ուզում են ժողովրդին շեղեն Արշակ Զաքարյանի «լայվից»։
«Երեք զենքերից երկուսը որսորդական են, իսկ մեկը իմ անձնականն է, անվտանգության համար։ Ժամանակին իմ վրա մահափորձ է եղել, անվտանգության համար պահում եմ»,- ասաց Հայրապետյանը։
Ի պատասխան հարցին, թե այս իշխանության համար ինքը որևէ վտանգ ներկայացնու՞մ է՝ Հայրապետյանն ասաց. «Այ էտի Նիկոլիկին հարցրեք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)