Տղամարդը պոռնոֆիլմ դիտելիս գլխավոր դերում հայտնաբերել է իր կնոջը
ԱյլՀնդկաստանում տղամարդը կնոջից ամուսնալուծություն է պահանջել այն բանից հետո, երբ նրան տեսել է պոռնոֆիլմում: Այս մասին հայտնում է The Times of India-ն:
Հնդկաստանի բնակիչը պատմել է, որ իր 32-ամյա կինն ստիպել է իրեն նայել պոռնոֆիլմեր և կրկնել տղամարդ դերասանների շարժումները: Կինը նաև խոստովանել է, որ նախկին զուգընկերոջ հետ էլ է այդպես արել:
Հնդիկ տղամարդը կատարել է կնոջ ցանկությունները, մինչև որ նրա բջջային հեռախոսում չի հայտնաբերել տեսանյութը, որում նա սեքսով է զբաղվում այլ տղամարդու հետ: Այդ ժամանակ կինը հայտնել է, որ տեսանյութը շանտաժի համար է:
Որոշ ժամանակ անց տղամարդը համացանցում պոռնոֆիլմ է գտել իր կնոջ մասնակցությամբ: Պարզվել է, որ կինը մինչ ամուսնությունն ակտիվ սեռական կյանքով է ապրել, սակայն համացանցում տարածված տեսանյութի մասին նա չի իմացել:
Չնայած կնոջ խնդրանքներին՝ հնդիկ տղամարդն, այնուամենայնիվ, որոշել է ամուսնալուծվել: