Տղամարդը հայտնաբերել է մահացած հարևանի դին՝ պատից հոսող հեղուկի շնորհիվ (տեսանյութ)
Տեսանյութեր
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի բնակիչը հայտնաբերել է վերևի հարկում ապրող հարևանի դին այն բանից հետո, երբ նրա տան պատերից սկսել է սև, գարշահոտ հեղուկ հոսել:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, Էյի Ջեի Մըքքրեդի անունով տղամարդը նկատել է, որ իր տան առաստաղից անհայտ ծագման հեղուկ է հոսում: Նա և իր սենյակակիցը արհեստավոր են կանչել, սակայն վերջինս չի հասկացել, թե ինչ նյութ է և որտեղից է այն գալիս:
Տղաները բարձրացել են հարևանի տուն՝ հարցնելու, թե արդյոք իրենց մոտ էլ կա նման խնդիր: Եվ ահա, Մըքքրեդին այնտեղ հայտնաբերել է իր հարևանի դին:
Պարզվել է, որ տղամարդը մահացել է երկու շաբաթ առաջ, և նրա մարմինն այդ ընթացքում նեխել է ու նրա արյունը հոսել է Մըքքրեդիի տուն:
Դեպքի վայր հասած ոստիկանները պարզել են, որ տղամարդը հանկարծամահ է եղել քնած ժամանակ:
Update: the tenant above me died, I repeat DIED 2 weeks ago and it. Was. His. blood!!!! pic.twitter.com/epnjKUZKME
— Evin Schultz (@piggyyazalea) February 5, 2020


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)