Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 283,42 մլն դրամ
Տնտեսություն
2011թ. նոյեմբերի 25-ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնված Ա/ճ Հ-37, /Հ-37/- Վարագավանի պատմական հուշարձան ավտոճանապարհի վերանորոգված հատվածը:
Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 283,42 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնված ավտոճանապարհի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Տավուշի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում