Քննարկում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ
Տնտեսություն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել քննարկում` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրի փոփոխությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հայկական եւ ռուսական կողմերի միջեւ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել` փոփոխություններ կատարելու կոնցեսիոն կառավարման պայմանագրում:
Քննարկմանը մասնակցել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Րեշեդնիկովի եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլլինի գլխավորած պատվիրակության անդամները, ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը:
Օրակարգում ընդգկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց մեծ մասի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ մնացածը հավելյալ կքննարկվի: Հիմնական քննարկվող հարցերի թվում են եղել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ուղեւորափոխադրումներից ստացված վնասի փոխհատուցման, երկաթուղու փոխադրումների ծառայությունների սակագների սահմանման փոփոխման, կոնցեսիոն ակտիվների դուրսգրման, պայմանագրի գործունեության դադարեցման դեպքում գույքի վերադարձմանն առնչվող հարցերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում