Երևանը շուրջորյա ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը, ի վերջո, կլուծվի
Տնտեսություն
Այսօր՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի 5-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, «Վիոլա Ջուր» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին տեղեկացրեց, որ անցած հինգ տարիների ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն ստացել է 25 մլն վարկ՝ Ֆրանսիական կառավարությունից և 18 մլն դոլար՝ համաշխարհային բանկից՝ հավելելով, որ փորձելու են նորանոր վարկեր ստանալ՝ ջրամատակարարումը բարելավելու համար։
Լրագրողների այն դիտարկումներին, որ ջրամատակարարման որակը մեղմ ասած դեռ հեռու է գոհացուցիչ լինելուց, և որ ժամանակ-ժամանակ գրանցվում են ջրային թունավորումները, Պոլ Ռեմին պատասխանեց, որ դրանք կապված են ցանցի անմխիթար վիճակի հետ:
«Կան հատվածներ ցանցում, որոնք հերմետիկ չեն, և երբեմն խմելու ջրի խողովակները շատ մոտ են գտնվում կողյուջրերի խողովակներին: Դրանք իրարից հեռացնելու համար մեծ ներդրումներ են հարկավոր: Սակայն, ինչ էլ լինի` մենք վիճակը կարողանում ենք վերահսկել», – ասաց Ռեմիեն։
Խոսելով հայկական ջրի որակի մասին՝ Պոլ Ռեմին ասաց, որ ինքը Հայաստանում ծորակից ջուր է խմում. «Այդ ջուրն անգամ մշակման կարիք չունի՝ այնքան զուլալ է: Դա ձեր երկրի հարստությունն է: Մենք, պարզապես, քլոր ենք տալիս՝ պատահականություններից խուսափելու համար»:
Ռեմին նաև հայտնեց, որ իրենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել են Երևանը շուրջորյա ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը՝ հավելելով, որ դա շատ հավակնոտ ծրագիր է, սակայն, ի վեջո, հնարավոր կլինի հասնել դրան։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում