Բրիտանական Times. «Պարոն խարիզման» և Միթ Ռոմնիի թուլությունները
Համաշխարհային Մամուլ
Բրիտանական Times-ը միանգամից մի քանի հոդված է հրապարակել ամերիկյան կոնգրեսմեն Փոլ Ռայանի մասին։ ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ Միթ Ռոմնին անցյալ շաբաթվա վերջին հայտարարել է Ռայանի՝ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի հավանական թեկնածու լինելու մասին։
Հրատարակությունը «Ճանապարհ դեպի Ռայանը» խմբագրական հոդվածում ընդգծում է, որ Միթ Ռոմնին ուժեղ քայլ է արել՝ խարիզմատիկ Փոլ Ռայանին ընտրելով որպես նախընտրական քարոզարշավի համախոհ։ Բայց այդ որոշումը միաժամանակ ընդծում է հանրապետականների թեկնածուհի թուլությունը։
Ինչպես նշում է Independent-ը՝ Միթ Ռոմնին իր ընտրությամբ ցույց է տվել պահպանողական կուսակցության թևի աջակցությունը գրավելու անկարողությունը։ Թերթի կարծիքով՝ Ռոմնին այդ քայլին պետք է գնար նախքան իր՝ պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրվելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)