Համաձայնագրի նախագիծը ստորագրվել է երկօրյա եռակողմ քննարկումների արդյունքում
Տնտեսություն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում այսօր ստորագրվել է Հայկական երկաթուղու համակարգը "Ռուսական երկաթուղիներ" բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված "Հարավկովկասյան երկաթուղիներ" փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագրի նախագիծը ստորագրել է Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ռուսական կողմից` "Ռուսական երկաթուղիներ" ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Րեշեդնիկովը եւ "Հարավկովկասյան երկաթուղիներ" ընկերության գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինը: Նշենք, որ համաձայնագրի նախագիծը ստորագրվել է երկօրյա եռակողմ քննարկումների արդյունքում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում