Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Ռուբեն Հայրապետյանը տեղյակ է եղել «Հարսնաքարի» միջադեպից. կասկածները խորանում են

Իրավունք

Lurer.com-ի զրուցակիցն է Վահե Ավետյանի իրավահաջորդի (հոր) փաստաբան Տիգրան Եգորյանը։

-Որո՞նք են եղել նախաքննական մարմնի կողմից թույլ տված ամենամեծ ու հիմնական բացթողումները։

-Լուրջ կասկածներ են ստեղծում, այսպես կոչված, անվտանգության աշխատակիցների հետ կապված փաստաթղթերը, աշխատանքային պայմանագրերը։ Ըստ էության դրանք կեղծ են։ Փաստաթղթերում կան կասկածներ ստորագրությունների անհամապատասխանության հետ կապված։

Փաստաթղթային հարցերի ենթակետերից նշեմ, որ նույն պայմանագրերը կնքված են ապրիլ, մայիս, հունիս ամիսներին։ Ստացվում է, որ մինչև այդ «Հարսնաքար»–ը անվտանգության աշխատակիցներ չի ունեցել։ Պետք է խորանալ։ Բողոքարկելու ենք ու պահանջելու՝ պարզել այս հարցերը. ձեռագրաբանական և այլ փորձաքննություններ պետք է անցկացնենք։

Մյուս հարցն այն է, որ այս հինգը (բացառությամբ մատուցողի), այդ օրը Ռուբեն Հայրապետյանին ուղեկցել են Սևան։ Այնուհետև այնտեղից հետ են եկել ժամը 19։00-ի սահմաններում և դրանից հետո գնացել Ֆուտբոլի ակադեմիա։ Եթե նրանք Հայրապետյանի անձնական թիկնազորը չեն, և «Հարսնաքար»–ի աշխատակիցներ են, ապա ինչո՞ւ անմիջապես Երևան վերադառնալուց հետո չեն մեկնել իրենց աշխատավայր։ Եթե ժամը 19։00-ի սահմաններում եկել են, ուրեմն մոտ երկու–երեք ժամ չեն գտնվել իրենց աշխատավայրում։

–Սա ենթադրում է՞, որ նրանք գտնվել են Ռուբեն Հայապետյանի հետ ու Հայրապետյանը հետագա գործողությունների մասին տեղյակ է եղել։

-Այո՛։ Նրանք գտնվել են այնտեղ, հետո 22.25–ի սահմաններում (չնայած ամեն մեկը տարբեր ժամեր է նշում) նստել են «Պրադո» մակնիշի ավտոմեքենան: Բայց Ֆուտբոլի ակադեմիայից մինչև դեպքի վայր 100–200 մետր տարածություն է։ Սակայն նրանք նստել են «Պրադո» մակնիշի ավտոմեքենան և գնացել դեպքի վայր։ Սա էլ է կասկածի տեղիք տալիս: Ինչո՞ւ են նստել ավտոմեքենա՝ «Հարսնաքար» հասնելու համար։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, նրանք շտապել են։

- Ի՞նչ կասեք տեսաձայնագրությունների բացակայության մասին:

–Տեսաձայնագրությունները չկան։ Այնտեղ կան պահակներ, ովքեր ցուցմունք են տվել, որ կան տեսախցիկներ, սակայն քննչական գործունեության արդյունքում պարզվել է, որ տեսախցիկների լարերը ավարտվում են մի համակարգչի մոտ, որտեղ բացակայում է այն համակարգը, որը պետք է ձայնագրի այդ տեսանյութը։ Քննիչը բաց է թողել այդ լարերի հետադարձ ուսումնասիրությունը, որպեսզի հասկանալի դառնա, թե որտեղ կա տեղադրված տեսախցիկ։

Այսինքն՝ նրանք լարերի միայն մի մասն են ուսումնասիրել։ Այդ կոշտ կրիչը առգրավելուց հետո ուսումնասիրվել է քննիչի կողմից, որին, որպես ընթերականեր, մասնակցել են երկու անձ, որոնց ինքնությունը ու ընդհանրապես գոյությունը խիստ կասկածելի է։ Բացի ծննդյան տարեթվից, այլ տվյալ չկա։ Նույնիսկ չկա ամիս, ամսաթիվ և հասցե, ուղղակի նշվում է, որ նրանք Գյումրի քաղաքից են։ Այսինքն՝ սրանք կեղծ ընթերականեր են և սա լուրջ կասկածի տեղիք է տալիս նրանց գոյության փաստի վերաբերյալ։

Բացի այդ, ուսումնասիրելով առաջին հատորի 44-46 էջերը՝ արձանագրությունները, պարզվել է, որ նրանց ստորագրությունները տարբեր են։ Նույն ընթերակայի կողմից դրված ստորագրությունները չեն համընկնում իրար։ Սա ևս շատ լուրջ խնդիր է։

-Փորձ արվո՞ւմ է բացառել Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը այս միջադեպին։

-Ռուբեն Հայրապետյանը իր ցուցմունքում ասում է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար զանգել է Նորայր Հայրապետյանին, սակայն դրանից հետո քննիչը որևէ այլ հարց չի ուղղել Հայրապետյանին. օրինակ՝ ճշտեցի՞ք, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ մանրամասներ ճշտեցիք։

Ցուցմունքի ավարտին Հայրապետյանը գրել է, որ մանրամասների մասին տեղյակ չէ։ Այս հարցը ևս, ըստ էության, չի մասնավորեցվում։ Նրանք արձանագրային աշխատանք են կատարել, ինչ հայտարարվել է, գրի են առել, ոչ մի քննչական գործողություն չկա։ Սա արդեն լուրջ կասկած է, որովհետև եթե Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ ճշտելու նպատակով զանգահարել է, ապա խիստ կասկածելի է, որ նա ճշտած չլինի, երկրորդ՝ եթե զանգահարած լինի ճշտելու մանրամասները, նշանակում է, որ ինքը դեպքից տեղյակ է։ Այսինքն՝ տեղյակ է ինչ-որ դեպքից, որի մանրամասները ճշտելու համար զանգահարել է։ Հասարակ տրամաբանության հարց է։ Այս դեպքում քննիչը պետք է հարցներ տվյալ դեպքից, որի մանրամասների ճշտելու նպատակով Հայրապետյանը զանգել էր Հայրապետյանին։ Այս գործում դրսևորվել է անտարբերություն և անգործություն, ինչը, եթե կասկածի տակ չդնենք քննիչների տարրական կոմպետենտությունը, ուրեմն նշանակում է, որ մտածված քայլ է, կամ ուղղակի քննիչները քննիչ չեն և իրավունք չունեն քննիչ աշխատելու։

Մենք ամսի երկուսին քննիչների անկոմպետենտության և նրանց կողմից կատարված խախտումների հետ կապված բողոք ենք հայտնել և բացարկ ենք հայտնել Գլխավոր դատախազություն, սակայն մինչ այժմ չենք ստացել որևէ պատասխան։ Ժամկետը հինգօրյա է. ամսի յոթին լրացել է, բայց մինչև հիմա որևէ արձագանք չկա։

Ասեմ նաև, որ մենք փաստաբանների պալատին դիմում ենք հանձնելու (ինչպես գիտեք, փաստաբանների պալատում գեներացնում ենք ընթերակաների բազա, որտեղ բոլոր փաստաբանները հայտնում են իրենց գործերի, իրենց հայտնի դարձած ընթերակաների անունները) և փորձելու ենք գտնել, թե որոնք են հաճախ կրկնվող ընթերականները։

Այդ դիմումի պատճենը ուղարկել ենք համապատասխանաբար բոլոր ատյաններ, որպեսզի նրանք վերացնեն հետևյալ խախտումները. նախ՝ տրամադրեն հատորներում պահվող փաստաթղթերի ցանկերը, որպեզի մենք ստիպված չլինենք սկզբից մինչև վերջ թերթել (օպերատիվ աշխատելու համար, դա Քրեական դատավարության 266–րդ հոդվածով նախատեսված խախտում է, որը քննիչի համար նախատեսում է պարտադիր բնույթ), մյուսը՝ կասկածելի են առգրավված իրեղեն ապացույցները, որովհետև այդպիսիք մեզ չեն հատկացվել, և մենք չունենք որևէ տվյալներ դրանց մասին։ Մեզ պետք է հատկացնեն գունավոր լուսանկարները, որովհետև մենք հնարավորություն չունենք պատճենները ներկայացնել՝ այլ փորձագիտական վերլուծություն ստանալու նպատակով։

-Ներկայացված մեղադրանքներում չի նշվում, թե կոնկրետ ով է սպանել Վահե Ավետյանին:

Մեղադրանքն ակնհայտորեն այնպիսի ձևակերպում ունի, որը ուղղակի չի դիմանում որևէ քննադատության։ Այսինքն՝ պարզ չէ՞, թե կոնկրետ ով է հասցրել այդ հարվածները, հարվածը անհատականացնել հնարավոր չէ։ Եթե հնարավոր չէ անհատականացնել հարվածը, ապա բոլոր կասկածները մեկնաբանվում են ի օգուտ մեղադրյալի: Չէ՞ որ այս գործում պետք է մյուս կողմից էլ նայենք։ Եթե ի օգուտ մեղադրյալի կասկածները փարատվում են, դա նշանակում է, որ մեղադրյալը չի դատապարտվում գոնե անզգուշությամբ սպանելու համար։ Սա հնարավորութուն է ստեղծում ուղղակի պատասխանատվությունից ազատել մեղադրյալներին՝ հենց սպանության մասով, կամ գոնե անզգույշ սպանության մասով։ Շատ անորոշ է մեղադրանքը։ Եվ դա քննչական մարմնի անգործության արդյունք է, որովհետև նրանք, բացի տուժողների և մեղադրյալների հարցաքննությունից, այլ դատավարական գործողության ձեռնամուխ չեն եղել, որպեսզի պարզեն, հասկանան, թե որ խումբը որ մեկին է ծեծել և ինչով են ծեծել։

Փորձագետները իրենց եզրակացության մեջ ասում են, որ հարվածները հասցված են կոշտ առարկայով։ Քննիչն իր հարցաքննությամբ պետք է վեր հաներ, պարզեր, թե մեղադրյալների ձեռքին եղե՞լ է արդյոք որևէ իր, առարկա, որովհետև հնարավոր է, որ ինչ–որ առարկայով են հարվածել։ Եթե պարզում է, որ առարկա չի եղել, միայն այդ ժամանակ կարող են ենթադրել, որ բռունցքով է հարվածը հասցված։

Տարրական հարցաքննություններ չեն անցկացվել։ Հասարակ մասնիկաբանական փորձաքննություն պետք է նշանակվեր, որպեսզի քննչական մարմինը հասկանար և որոշակիացներ, թե ով ում է հարվածել։

-Կա՞ որևէ փաստ կամ հիմնավորում, որով Դուք կարող եք հաստատել, որ բժիշկներին ծեծել են 15 հոգի:

Փաստ այս պահին մենք չենք կարող ներկայացնել։ Կոնկրետ փաստեր մենք չունենք, ունենք տուժողների հայտարարությունը, ունենք հասարակ դատողություն:

Եթե տուժողները մեզ ասում են, որ իրենց խմբերի բաժանված են ծեծի ենթարկել, դա նշանակում է, որ առնվազն մեկի համար երկու հոգի է եղել։ Բացի այդ, որոշ տուժողներ իրենց ցուցմունքներում ասում են, որ թևանցուկ եղած ինչ–որ անձի հետ գնացել են կայանատեղի, որտեղ իրեն հարվածել են ետևից։

Այդ պարագայում որտե՞ղ են եղել մյուսները, մյուս չորսին ինչպե՞ս են ծեծել, որ կարողացել են այդպիսի վնասվածքներ հասցնել։ Այստեղ բազում խնդիրներ կան։

Կան վկաներ, որոնց հեռախոսազանգերի վերծանումներից պարզվել է, որ իրենք ստացել են զանգեր տարբեր թիկնապահներից։ Հեռախոսազանգերը եղել են 22.19–ի և 22.22-ի սահմաններում և տևել են 4-5 վայրկյանից մինչև 20-25 վայրկյան։ Սրանք կարճ զանգեր են եղել, մի մասն ասում է, որ չի հիշում, թե ինչ են խոսել։

Բոլորը նույն դիապազոնում են զանգեր ստացել։ Ըստ էության, նրանք կանչվել են այդ վայր և չեն եղել վկաներ, ինչը փորձում են ցուցմունքներով ցույց տալ։

Նրանք փորձում են խուսանավել և խեղաթյուրում են իրականությունը։

-Որո՞նք են Ձեր առաջիկա քայլերը:

Մենք հիմա գործի նյութերին ենք ծանոթանում, ամսի 18–ին ներկայացնելու ենք միջնորդությունների մյուս մասը և պատասխաններից, քննչական գործողություններից է կախված, թե մենք ինչ գործողություններ ենք կատարելու։

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված