Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածու Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ) Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում․ դեռ հարց է՝ ով է, ումից ձայն գողացել․ Ազարյան․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը 

Արցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր Դանիելյան

Բլոգոսֆերա

«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2019 թվականի հոկտեմբերի 18-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Լլոյդսյան տուսովկեքից մեկի նիստը: Դավոսյան Համաշխարհային Տնտեսական Ֆորումի ու Բիլ Գեյսթսի ֆինանսավորմամբ տեղի ունեցավ, այսպես կոչված, «վարժություն», որի հիմնական նպատակն էր քննարկել «Event 201» հետևանքները: Այդ «Իվենթ 201»-ը, իբր թե «հիպոթետիկ» մի իրադարձություն է, որի ընթացքում չղջիկի ու խոզի գրիպի խարնուրդն անցնում է մարդուն ու վերածվում պանդեմիայի, որի արդյունքում 18 ամսվա ընթացքում աշխարհի բնակչության 80-90%-ը վարակվում է, իսկ 65 միլիոն մարդ մահանում է, քանի, որ այդ գրիպի դեմ չկա պատվաստանյութ, բայց, իբր թե, կա դեղամիջոց: Այսինքն, վիրուսի տարածումը հնարավոր չի արգելակել, բայց վարակվածներին հնարավոր է բուժել, եթե ներարկեն այդ դեղը: Այս ամենը հենց վերոհիշյալ հիմնարկի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքից է մեջբերված: Այն, ինչ եղավ ուղիղ երեք ամիս անց, շատ հուզիչ էր, բայց շատ քչերը հասկացան դրա հուզականության իրական աստիճանը: Իրական հուզականության աստիճանն ըմբռնելու համար մի քանի բան է պետք իմանալ:

1666 թվականի սեպտեմբերի 6-ը պատմության մեջ մտավ, որպես Լոնդոնի Մեծ Հրդեհի օր: Այդ օրերին, «անսպասելիորեն» բռնկված հրդեհի արդյունքում, Լոնդոնի 80,000 բնակիչներից 70,000 կորցրեցին իրենց տները: Իրականում այդ հրդեհն այդքան էլ անսպասելի չէր: Լոնդոն քաղաքում, թե Մեծ Հրդեհից առաջ և թե հետո, բռնկումներ լինում էին, սակայն դրանք միշտ բավականին տարօրինակ բնույթ ունեին: Երբեմն իրար կողք կանգնած մի շարք տներից մի մասը բռնկվում էր, իսկ մի որոշակի մասը` ոչ: Հարյուրամյակներ անց մի պատմաբան պարզեց, որ բռնկման հավանականությունը շեշտակի ավելի բարձր էր այն տներում, որոնց սեփականատերերը չունեին ապահովագրություն: Էդ անտեր արհավիրքը շատ տարօրինակաբար շրջանցում էր այն տները, որոնց սեփականատերերը ապահովագրություն էին լինում այդ օրերին Լոնդոնում նոր-նոր ծլեր տվող ապահովագրական ընկերություններում: Ճիշտ է, այն ժամանակ դրանք, ըստ էության, պարզապես անվտանգություն, կամ, մեր լեզվով ասած, «կռիշ», վաճառող ռեկետյորներ էին, բայց ժամանակի ընթացքում դրանք ինստիտուցիոնալ կայացում ապրեցին ու ռեկետյորներից դարձան underwriter-ներ (էս բառի իմաստը ներքևը կբացատրեմ) ու ապահովագրական ընկերություններ: Որպեսզի արհավիրքները, ծովահենների հարձակումները, ռազբոյը և «բիզնես» վարելու այլ միջոցները լինեն վերահսկելի և չբերեն այնպիսի անցանկալի երևույթների, ինչպիսին էր Լոնդոնի Մեծ Հրդեհը, ռեկետյորները պետության խրոխտ հովանու ներքո որոշեցին միասնական տեղեկատվական հարթակ ստեղծել: Կոպիտ ասած` դա մի հարթակ էր, որտեղ քաղաքի «կարգին տղերքը» գալու էին ու իրար տեղեկացնեին, թե ով, ում վրա, ինչ «ապահովագրություն» է վաճառել, ձեռի հետ էլ ահագին այլ ինֆո էին փոխանակում:

Այն ժամանակ քաղաքի հարգված տղերքից ամենամեծ համբավ ունեցողներից էր Էդվարդ Լլոյդը, ում կաֆեում տղերքը հավաքվում էին ու կիսվում վերոհիշյալ տեղեկություններով: Լլոյդ ձյան համ էլ լավ հաց էր տալիս ոնց որ: Հարթակի հիմնադրվելուց հինգ տարի անց Լլոյդն իր կաֆեն տեղափոխում է Լոմբարդ փողոց (City of London օֆշորում գտնվող այդ փողոցը մինչ օրս հենց այդպես էլ կոչվում է՝ Lombard street), քանի որ տեղեկություն ունեցողները, բացի իրար չխանգարելուց, նաև արագի մեջ, իրենց հասած տեղեկության հիման վրա, վարկեր էին վերցնում: Դե, որտև շատ հարմար պրոցես էր. գալ կաֆե, իմանալ ում նավը հնդկաստանից անվտանգ տեղ կհասնի, հետո դուրս գալ կաֆեից, մտնել լոմբարդ, վարկ վերցնել ու գնել հենց էդ նավի վրա գտնվող ապրանքը կամ նավի սեփականատիրոջ բաժնետոմսերը: Համ էլ դե արդեն վախտն էր թագի յուրիսդիկցիայի տակից դուրս գալ, իսկ Սիթի Օֆ Լոնդոնը ինչպես հայտնի է չի ենթարկվում թագավերական ընտանիքին: Ստեղ մեխը այդ կաֆե մուտք գործելու արտոնություն ունենալն էր, իսկ դրա համար դու ինքդ պիտի ինֆո գեներացնող լինեիր, այսինք դու պիտի ասեիր, որտեղ, ինչ ա տեղի ունենալու, այսինք դու պիտի էդ տեղի ունենալիքի տերը լինեիր, կոպիտ ասած՝ հեղինակը:

Լլոյդի կաֆեն հետագայում դարձավ աշխարհի ամենախոշոր ապահովագրական բորսան («Lloyd’s of London» թարքմանաբար՝ Լոնդոնցի Լլոյդիկինը) և բանկիրների հետ մեկտեղ հանդիսացավ աշխարհը վերջին հարյուրամյակների ընթացքում կառավարող ֆինանսական համակարգի բաղադրիչ մաս: Լլոյդսի տուսովկում գիտեին, որտեղ, ինչ կարգի հրդեհ կլինի, որ նավի վրա կհարձակվեն ծովահենները, որտեղ որ ցեղը կապստամբի, ասենք օրինակ, Իսպանացի գաղութարարների դեմ, որտեղ հեղափոխություն կլինի, որտեղ պատերազմ կլինի, որտեղ համաճարակ կլինի և այլն... Ու եթե չէիր ուզում, որ տունդ այրվի, նավդ թալանվի կամ երկիրդ կործանվի, պիտի մուծվեիր փողով, փայով կամ ռեսուրսներովդ: Պետությունն էլ ոչ միայն թեթև էր նայում այս ամենին, այլ նույնիսկ խրախուսում էր, քանի որ հենց նման ծովահենների, թալանչիների ու սաբոտաժնիկների շնորհիվ նրանք կարողացան հաղթել անպարտելի իսպանական արմադային ու խլել ծովային մենաշնորհն ու լավագույն գաղութները: Ժառանգաբար փոխանցվող այս սիստեմը անխափան աշխատում էր մինչև բոլորովին վերջերս: Ուինսթոն Չերչիլը, օրինակ, հենց նմանատիպ ազնվական-ծովահեն-ադմիրալներից մեկի ժառանգն էր: Լլոյդի սլոգանը լատիներ էր` Fidentia, վստահություն: Բոլորը պիտի վստահ լինեին, որ չկա Լլոյդից ավելի վստահելի «կռիշ»:

Եթե 400 տարի առաջ Լլոյդսի տուսովկեն, Լոնդոնի կյանք տեսած, աբրած ունեցած, դուխն ու խելքը տեղը, թացն ու չորը տարբերող «ջենտլմեններն» էին, ապա հարյուրամյակներ անց դա արդեն մի հսկայական կայսրություն էր, որը սփռվում էր աշխարհ բոլոր օվկիանոսներով և որի հիմքում ատլանտյան օվկիանոսի երկու ափերին գտնվող էլիտայի դաշինքն էր՝ Եվրոատլանտյան դաշինքը: Սա էր իրենց հաջողության բանաձևի բավականին պարզունակ մեխանիզմը՝ պլանավորել սաբոտաժ ու փող աշխատել` կամ դա անելով, կամ դա չանելով:

Այս մեխանիզմի շնորհիվ Եվրոատլանտյան դաշինքը, որը, իմիջիայլոց բուն Եվրոպայի հետ գրեթե կապ չունի, հարյուր տարի առաջ տիրապետում էր աշխարհի ողջ ՀՆԱ-ի 70%-ին: Այդ ցուցանիշը սկսել էր աստիճանաբար նվազել սկզբից Սովետի, իսկ հետո Չինաստանի սոցիալիստների շնորհիվ: Բանը հասավ նրան, որ ԱՄՆ+ՄԹ+Կանադա+Ավստրալիա+Զելանդիա+անթիվ օֆշորներից բաղկացած դաշինքի փայն աշխարհում կազմեց ընդամենը 30%, իսկ երկրորդ տեղում եկող Չինաստանինն արդեն 15%: Ամենա կարևորն այն է, որ այդ 30% մոտ կեսից ավելին ծառայություններն են, իսկ ծառայությունների մեծ մասը ֆինանսական են, այսինքն, վարկերն ու ապահովագրությունը, որոնք իրար հետ խիստ փոխկապակցված են, մեկն առանց մյուսի գոյություն չունի: Կա ապահովագրություն կա վարկ, չկա ապահովագրություն չկա վարկ: Էն հին Լլոյդի կաֆեում դրան ասում էին underwriting, այսինքն, տակը ստորագրել, կոպիտ ասած, եթե Լոնդոնի նայողներից մեկը քո գործարքի տակ ստորագրում էր, ուրեմն այն երաշխավորված տեղի կունենար, եթե չստորագրեր, ուրեմն Չերչիլի նախապապը նավդ թալանելու էր: Վերջին 20 տարում սա էր եվրոատլանտիստների ձեռքում մնացած միակ լծակը: Աշխարհի տնտեսության 70%-ը ծառայություններն են, 25%-ը արտադրությունը, 5%-ը գյուղատնտեսությունը և այդ 70%-ի գլխավոր մասը վերահսկում էին գործարքների տակ ստորագրող Լլոյդցիք, որովհետև միայն իրենց հետախուզությունը և բանակը կարող էր երաշխավորել ամեն ինչ: Առանց ստորագրելու իրավունքի կամ առանց վստահության եվրոատլանտիստների ձեռքում կմնար ընդամենը մոտ 10-15%-անոց փայ ու կզիջեր Չինաստանին:

Եկանք հասանք 2020 թվական և «Իվենթ 201»-ի էպիկենտրոն դարձավ ոչ թե Չինաստանը, ինչպես պլանավորվում էր «տակը ստորագրողների» կողմից, այլ հենց ԱՄՆ-ն, որտեղ այդ ամենը «հիպոթետիկորեն» քննարկում էին: Պարզվեց «տակը ստորագրողների» ստորագրությունը ոչինչ չարժե: Պարզվեց իրենց «ծովահենները» այլևս ամենահզորը չեն: Պարզվեց իրենք այլևս չեն կարող հրդեհել այն տունը, որը պետք է, ավելին, իրենք հենց իրենց տունը հրդեհեցին: 2020-ի հունվարին Պուտինը Իսրայելում կոչ արեց մի նոր «տակը ստորագրողների» տուսովկա ստեղծել, հրավիրեց «լավ տղերքին» Բելգրադում հավաքվել հունիսի 6-ին: 5-ից 4-ը համաձայնեցին, միայն Բրիտանիան է դեռ համառում ու ժամանակ է ձգում: Նրանց դեռ թվում է, որ կկարողանան իրավիճակը շտկել, վստահությունը վերադարձնել: Նրանք դեռ ունեն մի խաղաքարտ:

Արցախի ընտրություններն ամեն գնով պիտի պայթեցվեն: Սա կենաց մահու հարց է իրենց համար: Արմեն Սարգսյանը պիտի իր վերջին հանձնարարականը կատարի, թե չէ էլ չեն թողնի տուսովկա մտնի: Տո հենց տուսովկեն այլևս գոյություն չի ունենա: Ադրբեջանցիք պետք է վերադառնան Արցախ` մասնավորապես Զանգելան, Արցախը պետք է մտնի ադրբեջանի կազմ, հայկական տարրը պետք է աստիճանաբար դուրս մղվի, ռուսները պետք է կորցնեն Իրանի հետ սահմանը: Ռուսները չպետք է կարողանան հարվածի տակ պահեն իրենց հոսքերի հետ մրցակցող բրիտանական նավթամուղերն ու գազատարերը: Լլոյդսի ստորագրությունը նորից պետք է ուժ ձեռք բերի:

Արցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային: Արցախը համաշխարհային պատմության կարևորագույն դրվագներից է: Լլոյդսենց հաշվարկով Արցախի ադրբեջանացումը պիտի վճռական փուլ մտներ` Արցախում տապալված նախագահական ընտրություններից հետո, երբ Հայաստանում կմոլեգներ թավիշը, Արցախում կմոլեգներ քաղաքացիական պատերազմը, իսկ Ռուսաստանում, Իրանում և Չինաստանում կմոլեգներ «Իվենթ 201»-ը, որը թույլ չէր տա մեր վրա ուշադրություն դարձնել:

Չկպավ: Հագան:

Հ.Գ. Մի քանի շաբաթ առաջ ֆեսբուքում տեսա Վիտալի Բալասանյանի հոլովակներից մեկը, որտեղ նա պնդում էր որ դեկտեմբերին Բակո Սահակյանին խնդրել էր բացատրություն պահանջել ՀՀ ԱԳՆ-ից` Բրատիսլավայում հնչեցված «ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտության համար: ՀՀ ԱԳՆ-ն, իր խոսքերով, այն ժամանակ պնդեց, որ դա բանավոր սայթաքում էր Մնացականյանի կողմից, իրենց բնորոշ էն «վրիպակներից»: Շաբաթներ անց այդ «վրիպակն» արդեն դարձավ պաշտոնական փաստաթղթի մաս, ԵԱՀԿ-ն լեգիտիմացրեց «ադրբեջանցի փախստականների» պահանջները, իսկ մեր դիրքերը վերադարձան 1992 թվականի մարտի դիրքերին, երկու ամիս անց Արցախի տարածքի կեսից ավելին օկուպացված էր: Բալասանյանին ես խնդրեցի մեր հետ մի փոքր զրուցել, դրա ձայնագրությունը քիչ անց կպոստեմ Ադեկվադի էջում»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. Իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգըՏարադրամի փոխարժեքները` հուլիսի 11-ինԻրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գաԱվտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվելԹայվանում մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 30 մարդ է տուժելՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերովՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Ռուսաստանը ավելի քան 4,3 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում զբոսաշրջության աջակցությանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՓաշինյանը նախկին թիմակցից պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամ փոխհատուցումԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողացել խոցել «Իսկանդեր» հրթիռներըԵվրամիությունը պետք է ստեղծի միասնական բանակ. Մանֆրեդ ՎեբերՍևանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Եվրոպական խորհրդարանի անդամը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել ընդհանուր բանակԹեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասինՀայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ովԲեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետՓաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է Զելենսկին հայտարարություն է արել ռուսական ռազմական հարվածից հետո«Եթե Ֆրանսիան պետք է որևէ մեկից վախենա, դա մենք ենք»․ Լամին ՅամալՌուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ)Իշխանությունները հայտնել են Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատճառըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովԻրանի Թեհրան նահանգում պայթյուններ են որոտացելԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդԿրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքըReuters. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի, որ չի հարձակվի Հորմուզում գտնվող նավերի վրաԱրայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին տարածվող լուրերինՈւղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումCBS. Թրամփը հանձնարարել է Վենսին և Ռուբիոյին շարունակել բանակցությունները Իրանի հետՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումԻրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրըAxios. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի Հորմուզի նեղուցի բացման մասինԱնահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստինՀուլիսի 13-ից օգոստոսի 2-ը Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդումԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Reuters. ԱՄՆ-ն բացառում է Իրանի հետ գործարքը՝ առանց հարստացված ուրանի արտահանմանԲախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներԱշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ
Ամենադիտված