«Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի խանութներում իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել է 30 իրավախախտում։
Մասնավորապես՝ հայտնաբերվել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման 14 դեպք, մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի՝ 14 դեպք, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման ևս 2 դեպք։
Բոլոր արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել