Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողացել խոցել «Իսկանդեր» հրթիռները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 11-ի գիշերը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը չի հաջողվել խոցել ռուսական «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում կիրառել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարք և 12 հրթիռ, որոնցից կեսը եղել են բալիստիկ։
«Մեր պաշտպաններին հաջողվել է խոցել թիրախների մեծ մասը, սակայն ոչ բալիստիկ հրթիռները», — նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ արևմտյան գործընկերներն ավելի ակտիվ քայլեր կձեռնարկեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման և մատակարարման ուղղությամբ։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը ևս հայտնել էր, որ գիշերային հարձակման ընթացքում երկրի հակաօդային պաշտպանությունը չի խոցել «Իսկանդեր-Մ» տիպի և ոչ մի բալիստիկ հրթիռ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ