Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար
Տեսանյութեր«Օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, և երիտասարդ մահ կունենանք»։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով վարչապետ Փաշինյանի այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, թե աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը սկսել են ավելի շատ գրանցվել երիտասարդների շրջանում:
Թորոսյանը հավելեց, որ, օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, թե արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր տարիքի անձինք: «Պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն՝ ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար, չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»,-նշեց նախարարը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)