Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը 

«Պարենային շտապօգնություն»` Շիրակի կարիքավոր ընտանիքներին. ինչպես և ում դիմել

Հասարակություն

Ալյուր, շաքարավազ, բուսայուղ, ձավարեղեն, ձու, մսի ու բանջարեղենի պահածոներ և այլ բազմաթիվ մթերքներ ու տնտեսական պարագաներ են ներառված պարենային այն փաթեթներում, որոնք այսօրվանից կբաժանվեն Գյումրու կարիքավոր ընտանիքներին:

«Սոցիալապես անապահով ընտանիքների համար պետական աջակցության ծրագիր մշակվել է և արդեն իրականացվում է, սակայն հասկանալի է, որ շատ ընտանիքներ, տարբեր պատճառներով, հնարավորություն չեն ունենում ընդգրկվել պետական աջակցության ծրագրում: Մեր նախաձեռնությունը հենց այն մարդկանց համար է, ովքեր կարիք ունեն, սակայն չունեն սոցիալական վիճակի հստակ ձևակերպում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պարզաբանում է ծրագրի հանրային կապերի պատասխանատու Գրիշա Հովսեփյանը:

Կարիքավոր ընտանիքների խնդիրներով մտահոգ գյումրեցիների նախաձեռնած «պարենային շտապօգնություն» ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի օգնությամբ:

«Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ շատ քաղաքացիներ մեզ դիմեցին, որ աշխատանք չկա ու զրկվել են իրենց ընտանիքի եկամտի վերջին աղբյուրից, ունեն աջակցության կարիք»,- ասում է նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը:

Պարենային փաթեթ ստանալու համար նախաձեռնողներին դիմած ընտանիքների թիվն անցել է 400-ը:

«Քանի որ յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մանրամասն ուսումնասիրվում է  հնարավոր կեղծիքներից խուսափելու համար, այդ իսկ պատճառով գործի  է դրվել սոցիալական երաշխավորի ինստիտուտը: Միայն ընտանիքի անդամ ու  բարեկամ չհանդիսացող անձը կարող է դառնալ ընտանիքի երաշխավոր ու հավաստել տրամադրված տեղեկությունների հավաստիությունը»,- նշում է համակարգողը:

Նա նաև նշեց, որ այս պահին արդեն կա 10 ընտանիք, որոնց հասցեներով ուղարկվում են պարենային փաթեթները: Համակարգողի խոսքով՝ շահառու ճանաչված յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է սոցիալական աջակցության պարենային զամբյուղ (ծանրոց), որը ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ՝  4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոց 10-12 հազար դրամ արժեքով։

Նախաձեռնությանը միացել են բազմաթիվ կամավորներ, բարերարներ, մեծ ու փոքր խանութներ: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնել այս ընտանիքներին, կարող են նվիրատվությունն անել http://donate4gyumri.am/ կայքում, ինչպես նաև ֆինանսական հանգանակություն անել հետևյալ հաշվեհամարներով՝

USD 1570025820780101

EUR 1570025820780147

AMD 1570025820780200

RUB 1570025820780158

Իսկ կարիքավոր ընտանիքները ծրագրից օգտվելու համար կարող են գրանցվել shtapognutyun.am կայքում կամ զանգահարել թեժ գիծ +374  94 03 20 42 կամ +374 99 20 22 30 հեռախոսահամարներով:

Նշենք, որ Շիրակի մարզն ու Գյումրին շարունակում են մնալ Հայաստանի սոցիալապես ամենախոցելի վայրերից մեկը: Պաշտոնական տվյալներով մարզում կան 13.422 անապահով ընտանիքներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ)
Ամենադիտված