Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկով Արմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը 2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններ Մոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից Բիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է Ի՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմից Արամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը» Սևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը» Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են» 

2019-ին կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով․ ամփոփում

Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2019թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2018թ. հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Կատարված վերլուծությունը փաստում է, որ 2018թ. համեմատ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, որին հակառակ, նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399:

Այս ցուցանիշները փաստում են, որ շարունակվում է բարձր մնալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում իրավապահ մարմիններին ցուցաբերվող հանրային աջակցության և վստահության մակարակը: Դրան զուգահեռ, էականորեն ավելացել են կոռուպցիոն հնարավոր դրսևորումների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումներրի, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարում իրավապահ մարմինների նախաձեռնողականության ակտիվությունը: Մասնավորապես՝ եթե 2018թ. ԶԼՄ-ների նմանատիպ 25 հրապարակման էր ընթացք տրվել, ապա 2019թ.՝ 47, կամ 88%-ով ավելի: Եթե 2018թ. արձանագրվել էր հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 դեպք, ապա 2019թ՝ 1020, կամ շուրջ 92%-ով ավելի:

Կտրուկ աճ է արձանագրվել իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակում: 2019թ. այդ ցուցանիշը կազմել է 2625, ինչը 553-ով կամ 26,6%-ով ավելի է 2018թ. համեմատ:

Ընդ որում՝ նման զգալի աճի և դրանով պայմանավորված քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019թ. ավարտել կոռուպցիոն բնույթի 1006 քրեական գործի վարույթ, որը նախորդող տարվա արդյունքը գերազանցում է 34,3%-ով:

2019թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 314-ով ավելի անձ:

Առանձնահատուկ կարևորություն է տրվել առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց հետագա պաշտոնավարումը առնվազն վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանի միջոցի կիրառմանը: Մասնավորապես, եթե 2018թ. դատախազի կամ նախաքննության մարմնի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է 54 մեղադրյալի պաշտոնավարում, ապա 2019թ.՝ 10-ով կամ 18.5%-ով ավելի անձի:

Իսկ վարույթն ավարտված գործերից 240-ը՝ 338 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դա այն դեպքում, երբ 2018թ. դատարան էր ուղարկվել 151 քրեական գործ՝ 288 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն ավելացել է 89-ով կամ 58,9%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 100-ով կամ 347-ով:

2019թ. ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 160 քրեական գործ՝ 286 անձի վերաբերյալ՝ 2018թ. արձանագրված՝ 136 գործով 233 անձի դիմաց: Դատապարտվել է 197 անձ, այդ թվում 112-ը՝ ազատազրկման: Այսինքն, 2018թ. համեմատ 17,6%-ով ավելացել է դատարանում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, 22,7%-ով՝ նշված գործերով անցնող ամբաստանյալների և 119,6%-ով՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը:

Աննխադեպ արդյունքներ են արձանագրվել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը՝ կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ ՀՀ դրամի վնաս:

2019թ. քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018թ. (մոտ 7մլրդ) համեմատ ավելի է 45.7%-ով:

Հատկանշական է, որ 2018-2019թթ քննված քրեական գործերի շրջանակներում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը՝ 190.7մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանում է 2009-2017թթ. հայտնաբերված վնասի չափը միասն վերցրած, որը կազմում է 36.5մլրդ դրամ: Իսկ վերականգնված վնասը՝ 40.2մլրդ դրամ, նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90%-ով:

Դատախազության կողմից 2019թ. կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում առանցքային է համարվել կոռուպցիոն գործերով ենթադրյալ հանցանք կատարած անձանց առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքը (այդ թվում նաև ՀՀ-ից դուրս գտնվող) բացահայտելու, դրանց իրական պատկանելությունը ստուգելու ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու, ինչպես նաև նշված գույքերը պետությանը վերադարձնելու կամ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմի ձեռնարկումը, ինչը երբեմն հանդիասցել է քննությունների որոշակի ձգձգման օբյեկտիվ պատճառ: Իրականացվող օրենսդրական բարեփոխումների արդյունքում դատախազության կողմից այս նպատակի կենսագործումը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա։

2019թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության արդյունքում մի քանի ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ արդյունավետ աշխատանքով: Այդ ոլորտներից են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմակերպություններում աշխատակիցների գրանցման, աշխատավարձերի դուրսգրման գործընթացների օրինականությունը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գործունեության, ջրօգտագործող ընկերությունների գործունեության, ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում, աճուրդներով կամ ուղղակի վաճառքի միջոցով պետական, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, սոցիաալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության և մի քանի այլ ոլորտներում:

Ըստ կոռուպցիոն առանձին հանցատեսակների՝ քրեաիրավական շարժընթացը և քրեական հետապնդման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն առաջիկայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են»Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքներըԼավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Ուկրաինան Լեհաստանի հետ համաձայնության է եկել 500 միլիոն դոլարի նավթամթերքի մատակարարման վերաբերյալԱնկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. ԶելենսկիՍի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ ՆահանգներՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա ԱվետիսյանՄաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին Չինաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցըՀալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Չինաստանը Ճապոնիայում ամերիկյան Typhon-ները անվանել է տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգԻ՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. ՄելոյանՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններինԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներինՍոցիալական ցանցերը կոչ են անում միգրանտներին մեկնել Սեուտա` Մարոկկոյում կայանալիք ընտրությունների օրը«Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ ԲաբայանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին ԵռաբլուրԿատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներԱնկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր. Սեյրան Օհանյան Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ ԴիլբարյանՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)«Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավորԻտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայինՔիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ) ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա»Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում «Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»․ Սասուն Միքայելյանը՝ Անկախության օրը
Ամենադիտված