Իշխանականներն անմիաբան էին. ովքեր նախընտրեցին չմասնակցել աղմկահարույց նախագծի ընդունմանը
Հասարակություն
Իշխող կուսակցությունն օրենքն ընդունեց, սակայն՝ ոչ միասնական կազմով: Խոսքը կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծերի փաթեթի մասին էր, որոնցով առաջարկվում էր համաճարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
Խորհրդարանական ընդդումության ներկայացուցիչները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, նախ քննադատեցին նախագիծը, ապա դեմ քվեարկեցին։ Իմքայլականները բացասական կարծիքներ չհայտնեցին, սակայն նրանց մեջ եղան մարդիկ, ովքեր դեմ քվեարկեցին կամ պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: 88 հոգանոց խմբակցությունից կողմ քվեարկեց 57 պատգամավոր: Քրիստինե Պողոսյանը ձեռնպահ քվեարկեց, Լենա Նազարյանը, Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը և Նազելի Բաղդասարյանը չքվեարկեցին։
Օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ