ՄԻՊ-ը միջազգային կառույցներին նամակ կուղարկի՝ Ոսկեվանում 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ
Հասարակություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ոսկեվան համայնքի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստի առթիվ միջազգային կառույցներին հատուկ նամակ կուղարկի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։
«Ոսկևան գյուղի գնդակոծության հետևանքով 14-ամյա երեխայի վիրավորման փաստն արձանագրվել է, և Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին կուղարկի հատուկ նամակ»,- գրել է Հովսեփյանը:
Մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:
Հակառակորդի գնդակից նույն օրը վիրավորվել է նաև երկու պայմանագրային զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)