Քաղաքացիները չեն գաղտնալսվի․ նախագիծը չընդունվեց
ՀասարակությունԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ էին քվեարկել 65 պատգամավորներ։ Նախագիծը չընդունվեց։
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում էր օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ, այսինքն կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով կառավարության առաջարկած զանգերի ֆիքսման մեխանիզմով քաղաքացիների մասին տվյալները համատեղվելու էին մեկ բազայում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)