Եվս մի քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք. ԱՆ խոսնակ
Հասարակություն
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)