ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքի դերը ԼՂՀ անկախության հռչակման գործընթացում

Հասարակություն
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990թ.-ի ապրիլի 3-ին, ընդունվեց մի կարևոր իրավական փաստաթուղթ, որն առանցքային նշանակություն ունեցավ ԽՍՀՄ կազմում գտնվող երկրների անկախացման գործում. խոսքը թիվ 1409-1 «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի մասին է, որի ընդունման նպատակի վերաբերյալ առկա է երկու հակադիր մոտեցում. 1. այն ընդունվել է ԽՍՀՄ լուծարման իրավական գործընթացն առանց ցնցումների իրականացնելու համար, 2. օրենքի ընդունումը նպատակ էր հետապնդում անկախանալու ընթացակարգը բարդացնելու միջոցով ձգձգելու ԽՍՀՄ քայքայումը:
 
Ինչպես տեսանք, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Օրենքի իրավաքաղաքական ենթատեքստն էր կանխել միութենական հանրապետությունների քաղաքական նկրտումներն այն ինքնավար կազմավորումների ժողովուրդների նկատմամբ, որոնք իրենց տարածքներով գտնվում էին միութենական հանրապետությունների սահմաններում:
 
Հենց նշված Օրենքի հիման վրա է իր անկախությունը հռչակել նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը և իրականացրել հետագա ժողովրդավարական գործընթացները:
Այսպես, ԽՍՀՄ 1977թ.-ի Սահմանադրության 72 հոդվածը սահմանում էր, որ «Յուրաքանչյուր միութենական հանրապետություն իրավունք ունի ազատորեն դուրս գալու ԽՍՀՄ կազմից»: Հիմք ընդունելով Սահմանադրության նշված հոդվածը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» օրենքը: Հարկ ենք համարում նշել, որ ԼՂՀ անկախության հռչակման առումով շատ կարևոր է նաև ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածը, որում խոսվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
 
ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության կերտման փիլիսոփայությունն աչքի է ընկնում մի կարևոր առանձնահատկությամբ, ինչն էլ ամբողջ գործընթացը դարձնում է անխոցելի. անկախության ամբողջ գործընթացն իրականացվել է ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենսդրությանը խիստ համապատասխան, ինչին կանդրադառնանք ստորև:
 
Այսպես, ԽՍՀՄ-ում ձեռնարկված «օգոստոսյան պուտչ»-ի ձախողումից հետո՝ 1991թ.-ի օգոստոսի 30-ին, ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել է հռչակագիր «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին», ինչին հաջորդեց 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի հրավիրումը, որի ընթացքում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:
 
Ի թիվս այլ արձանագրումների` Հռչակագրի 4-րդ կետում հղում է կատարվում ԽՍՀՄ օրենսդրությանը. «Հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և համահավաք ապրող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը»: Տվյալ պարագայում հղում է կատարվել Օրենքի 3-րդ հոդված առաջին մասին, ըստ որի՝ «Իր կազմի մեջ ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետություններում հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավարությունում անց է կացվում առանձին: Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները պահպանում են ԽՍՀ Միությունում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու մասին հարցի ինքնուրույն լուծման, ինչպես նաև իր պետական-իրավական կարգավիճակի մասին հարց դնելու իրավունքը»: Հիշյալ դրույթը կարելի է համարել Հռչակագրի «կորիզն» այն իմաստով, որ հենց դա է իրավական հիմք հանդիսացել ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով անկախություն ձեռք բերելու և պետություն ստեղծելու համար:
 
Հետաքրքրականն այն է, որ ադրբեջանական որոշ աղբյուրներում «կասկածի» տակ է դրվում ԼՂՀ-ի պարագայում 1990թ.-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի կիրառման վերաբերելիության հարցը: Սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե արդյո՞ք ԼՂՀ-ն խախտել է այն միջազգային իրավական ակտերի դրույթները, որոնք ընդունվել են վերոհիշյալ օրենքից ավելի վաղ. խոսքը 1966թ.-ի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի մասին է, որոնց 1-ին հոդվածում սահմանված է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»:
 
Նշված օրենքն իր դերակատարությունն է ունեցել ոչ միայն ԼՂՀ հռչակման, այլև հետագա ժողովրդավարական գործընթացների, մասնավորապես` անկախության հանրաքվեի նախապատրաստման ու կազմակերպման ընթացքում:
 
Այսպես, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների Խորհրդի 1991թ.-ի նոյեմբերի 27-ի 12-րդ նստաշրջանի 12-րդ նիստի որոշման 1-ին կետով որոշում է կայացվել «1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնել հանրաքվե»: Ընդ որում, հանրաքվեի անցկացմանը վերաբերող որոշման մեջ հղում է կատարվել 1990թ.-ի ապրիլի 3-ին ընդունված օրենքի 3-րդ հոդվածին: Ի դեպ, հանրաքվեին միջազգային դիտորդների մասնակցությունը ևս օրենքի 5-րդ հոդվածի պահանջն էր, որի համաձայն որոշում էր կայացվել «Լեռնային Ղարաբաղի տարածք դիտորդներ հրավիրել միութենական հանրապետություններից, արտասահմանյան պետություններից և միջազգային կազմակերպություններից»:
 
1991թ.-ի դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեն, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը` 99,89%-ը, կողմ է արտահայտվել ԼՂՀ անկախությանը, իրավաբանորեն հաստատեց անկախության հռչակումը և դրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կառուցման հիմքերը:
 
 
Այսպիսով, ԼՂԻՄ-ն այն եզակի ինքնավարությունն էր, որը միութենական հանրապետությունների համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ձեռք է բերել անկախություն, ինչը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենսդրությանը, մասնավորապես` հիշյալ օրենքին: Օրենքը բոլոր սուբյեկտների և դրանց կազմում գտնվող կազմավորումների համար ստեղծել է հավասար հնարավորություններ, և եթե Ադրբեջանի կամ անկախացած այլ երկրի համար օրինական է օրենքին հետևելն ու անկախանալը, ապա այն համարժեք նշանակություն ու կիրառություն ունի նաև ԼՂՀ-ի համար: Այդ է նաև պատճառը, որ մեր արևելյան հարևանի կողմից ԼՂՀ անկախության իրավաչափության վերաբերյալ հիմնավորված հակափաստարկներ չեն ներկայացվում և չեն կարող ներկայացվել:
 
 
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության պետականության կերտման ու ժողովրդավարական գործընթացների երեք տասնյամյակների փորձն ու անցած ուղին վկայում են, որ Արցախը կենսունակ ու շարունակաբար զարգացող օրգանիզմ է, և առկա նախադրյալներն աստիճանաբար կնպաստեն միջազգային ճանաչմանը: Համոզված ենք, որ հիշյալ Օրենքի պահանջներին համապատասխան ԼՂՀ անկախության հռչակումը համայն հայության և արդարության ջատագով ժողովուրդների ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարժանանա միջազգային հանրության դե յուրե ճանաչմանը:
 
 
Ավետիք Հարությունյան
 
«ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված