Մաշտոցի 37-ում կառուցված տաղավարն ապամոնտաժվեց. Երևանի քաղաքապետարան
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարն ապամոնտաժվել է:
«Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը՝ որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները»,-նշվել է հայտարարությունում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ