Մոսկվա-Երևան նախատեսված թռիչքները չեղարկվել են
Հասարակություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններից դեպի Երևան չեղարկվել են։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ և նոր տեղեկություններ ստանալուն պես կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի մասին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ