Բիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է Ի՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմից Արամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը» Սևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը» Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են» Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Լավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան Մաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

«Մենք շնորհավորում ենք Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ:

Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այս համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, դրա լավագույն վկայությունն են:

 

Դրանք մեկ անգամ ևս փաստեցին, որ մարդու իրավունքները, մասնավորապես ընտրելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը, անօտարելի են և համընդհանուր: Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը, հստակորեն սահմանում են, որ մարդու իրավունքների համատեքստում որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, և բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունքի ուժով կարող են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Այս իրողությունն ամբողջովին արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սկզբունքներում և տարրերում, որտեղ ամրագրված է այդ իրավունքով Արցախի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:

Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարության մեջ հակամարտության կարգավորմանն ուղղված սկզբունքների և տարրերի համատեքստում ևս մեկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչության դերն իր ապագան որոշելու գործում:

Արցախի ապագա իշխանությունները, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում արդեն ստացել են, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքով ստանալու են Արցախի ժողովրդի մանդատը, առանձնահատուկ պատասխանատվություն և դերակատարում ունեն ղարաբաղյան խաղաղ գործընթացում:

Արցախի ընտրված իշխանությունների ակտիվ ներգրավումը որպես հակամարտություն կարգավորման հիմնական կողմ էականորեն կբարձրացնի բանակցային գործընթացի արդյունավետությունը և կապահովի առաջընթաց կարգավորման առանցքային հարցերում:

Արցախի ընտրությունները կարևոր են նաև տարածաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդման տեսակետից: Այն վերստին փաստում է իրողությունը, որ հակամարտությունը չի կարող դառնալ անհաղթահարելի խոչընդոտ ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին:

Այս օրերին մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում Արցախի ժողովրդի դեմ չորս տարի առաջ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին: Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ տարածաշրջանի բոլոր երկրների ժողովրդավարական զարգացումը և սեփական ժողովուրդների առջև հաշվետու իշխանությունների ձևավորումը տարածաշրջանային անվտանգության և հակամարտության խաղաղ կարգավորման գրավականն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են»Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքներըԼավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Ուկրաինան Լեհաստանի հետ համաձայնության է եկել 500 միլիոն դոլարի նավթամթերքի մատակարարման վերաբերյալԱնկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. ԶելենսկիՍի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ ՆահանգներՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա ԱվետիսյանՄաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին Չինաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցըՀալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Չինաստանը Ճապոնիայում ամերիկյան Typhon-ները անվանել է տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգԻ՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. ՄելոյանՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններինԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներինՍոցիալական ցանցերը կոչ են անում միգրանտներին մեկնել Սեուտա` Մարոկկոյում կայանալիք ընտրությունների օրը«Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ ԲաբայանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին ԵռաբլուրԿատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներԱնկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր. Սեյրան Օհանյան Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ ԴիլբարյանՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)«Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավորԻտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայինՔիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ) ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա»Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում «Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»․ Սասուն Միքայելյանը՝ Անկախության օրըՇնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ Իրանը սպառնացել է նոր զենքով հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներինՄենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հութիների դիրքերին հարվածներ հասցնելըՍահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ԵռաբլուրումՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն «Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի». «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված