Արևուտ գյուղի դպրոցի երկու աշխատակից աշխատավարձ են ստացել` չներկայանալով աշխատանքի. հարուցվել է քրգործ
ՏեսանյութերՈստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի չեկած անձինք աշխատավարձեր են ստացել։ Ապօրինությունների հետևանքով դուրս է գրվել մի քանի հարյուր հազար դրամ։
Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կեմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)