Սյունիքի մարզում «Աժդանակ» ՍՊԸ-ի ծառայության պետը վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականի
Արտակարգ Պատահար
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 17։15-ի սահմանում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ռոբերտ Ղահրամանովն իր վարած Chevrolet Niva մակնիշի 200 QQ 01 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Ժորա Մ-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Վարորդ Ռ. Ղահրամանովն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում՝ որպես ծառայության պետ, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Քաջարանի թիվ 1 դպրոցում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ