Իջեւան-Բերդ հատվածում հողային զանգվածը թափվել է ճանապարհի երթեւեկելի հատված եւ երկկողմանի փակել այն
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 6-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի վերջնամասում հողային զանգվածը թափվել է հանրապետական նշանակության (Հ-37) ավտոճանապարհին՝ երկկողմանի փակելով երթեւեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Իջեւան-Բերդ հատվածի 27-րդ կմ-ին հողային զանգվածը թափվել է ավտոճանապարհի երթեւեկելի հատված:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
«Լեւոն 2» ՃՇՇ փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները ճանապարհից հեռացրել են հողային զանգվածը՝ այն դարձնելով երկկողմանի երթեւեկելի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ