Իսպանական Լա Լիգան շնորհավորել է գերմանական Բունդեսլիգային՝ վերսկսվող մրցաշրջանի կապակցությամբ
Սպորտ
Իսպանական Լա Լիգան շնորհավորել է գերմանական Բունդեսլիգային՝ ֆուտբոլային մրցաշրջանի մոտալուտ վերսկսման կապակցությամբ: «Մենք կցանկանայինք շնորհավորել Բունդեսլիգային մայիսի երկրորդ կեսից մրցույթի վերսկսման կապակցությամբ», - ասված է Լա Լիգայի Թվիթերի պաշտոնական գրառման մեջ: Գերմանական Բունդեսլիգան առաջինը կլինի Եվրոպայում առաջատար լիգաներից, որը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտին ընդհատված մրցաշրջանը: Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին, իսկ Ֆրանսիայում և Նիդեռլանդներում մրցաշրջանը հայտարարվեց ավարտված ժամանակացույցից առաջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ