«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր են հանձնել նախքան մարզումների վերսկսելը
Սպորտ
Ֆուտբոլիստներն ու «Բարսելոնայի» մարզչական շտաբի անդամները անցել են բժշկական թեստեր, որոնք նախապայման են անհատական մարզումների վերսկսման համար, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը: Իսպանիայի առաջնությունը ներկայումս դադարեցված է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Երկուշաբթի օրը Լա Լիգան հայտարարեց ակումբների բազայում խաղացողների անհատական մարզումները վերսկսելու հնարավորության մասին: Նշվում է, որ չորեքշաբթի օրը ակումբի բժշկական կենտրոնում թեստավորվել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները: Ընթացակարգերից հետո թիմի յուրաքանչյուր անդամ ստացել է անհրաժեշտ հագուստով փաթեթ, որը կօգտագործվի մարզման ընթացքում: Թեստերի անցկացման մասին հայտարարել են նաև «Ռեալը» և «Ատլետիկոն»: Սպասվում է, որ Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան