Պրեմիեր լիգան կարող է ավարտվել, եթե ակումբները չհամաձայնեն խաղալ չեզոք դաշտերում․ BBC
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլի լիգայի մարզիչների ասոցիացիայի (LMA) ղեկավար Ռիչարդ Բևանն ասել է, որ Անգլիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանը կարող է ավարտվել նախանշվածից շուտ, եթե ակումբները չհամաձայնեն խաղալ չեզոք դաշտերում: Անգլիայի առաջնությունը անորոշ ժամանակով ընդհատվեց կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Նախկինում հաղորդվում էր, որ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ակումբներին ասել է, որ մրցաշրջանը պետք է խաղան 8-10 չեզոք դաշտերում: BBC-ի այն հարցին, թե արդյոք 2019/20 մրցաշրջանը կավարտվի նախատեսված ժամանակից շուտ, եթե թիմերը դեմ քվեարկեն խաղի՝ չեզոք դաշտերում անցկացվելուն, Բևանը պատասխանեց. «Այո, հավանաբար այդպես կլինի։ Ժամանակը մեր կողմից չէ, մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք մարզումները, որպեսզի ժամանակ ունենանք առաջնությունը վերսկսելու համար, որը կկայանա հունիսի 12-ին: Այս պահին ակումբները կողմ չեն չեզոք մարզադաշտերի օգտագործմանը, քանի որ դա կարող է ազդել լիգայի ամբողջականության վրա», - ասաց Բևանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան