Հայտնի է՝ որոնք են մարմնի «հաճույքի գոտիները»․ Liza
ԱյլՍերը, հույզերից զատ, նաև երկու մարմինների երկխոսությունն է։ Այն դրսևորվում է ոչ միայն բառերով ու խոստովանությամբ, այլ նաև մարմնի հպումներով։ Որո՞նք են մեր մարմնի «հաճույքի գոտիները»։
Ոտքեր և ոտնաթաթերը: Մարմնի այս հատվածը իբրև «հաճույքի գոտի» տարբերակելու համար պարտադիր չէ հպվել դրանց։ Միայն աչքերը բավական են՝ տեսնելու, որ մարդը առիթը բաց չի թողնում ոտաբոբիկ քայլելու։
Սրունքները։ Հիշեք «Pulp Fiction» ֆիլմում զարգացող կրքերը։ Երիտասարդը մերսում էր զուգընկերուհու՝ Ումա Թուրմանի հերոսուհու սրունքները։ Եվ դա հենց այնպես չէր։ Պարզ է, որ կնոջ «հաճույքի օջախը» հենց այնտեղ է գտնվում։
Ազդրի ներսի հատվածը: Մտերմությունից մինչև բուռն սիրո ամենասերտ վկաները հենց ազդրերն են։
Մեջքը: Այստեղ գլխավոր գոտիները ուսերը և գոտկատեղն են։
Ականջները: Մարմնական սերը դրսևորելու լավագույն միջոցն են: Դուք ոչ միայն նրբորեն կարող եք կծել նրան, այլև նրբորեն կարող եք շշնջալ հաճելի խոսքեր։ Դրանից նույնիսկ կրկնապատկվում է «ականջներով սիրելու» ուրախությունը: