Ինչպես պետք է հաճույք պատճառել ձեր զուգընկերոջն ու ինքներդ ձեզ․ Liza
ԱյլԻնտիմ մտերմությունը ոչ միայն «պարզ շարժումներն» են, որոնք հանգեցնում են նույնական արդյունքին, այլ այն պարզապես մարմնական հաճույք է: Եվ այդ հաճույքը կարելի է զգալ նույնիսկ առանց մերկանալու ... «Ինչ հաճելի է» զգացողությունը չի այցելում բացառապես միայն մերկ մարմինների հպումերի դեպքում։ Հիշեք, թե որքան անհատական զգացողություններ կան, որոնց տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում՝ պատասխանելով հաճույքի ձայնին։ Օրինակ՝ որոշ մարդիկ անկեղծ զգայական ցնցում են ապրում, երբ դիպչում են իրենց մազերին։ Եվ դա կարող է լինել նույնիսկ վարսահարդարում անելիս։ Պատկերացրեք՝ որքան անգամ ավելի մեծ կարող է լինել հաճույքի այդ զգացողությունը, երբ ձեր մազերի հետ «խաղա» սիրելի անձնավորությունը։ Յուրքանչյուրի մարմնի վրա կան այդպիսի գերզգայուն կետեր, որոնց հպումը կարող է անասելի հաճույք պատճառել։ Եվ զուգընկերը կարող է ընդհանրապես չպատկերացնել, թե որտեղ են այդ կետերը։ Միմյանց ավելի լավ ճանաչելու համար կարելի է խաղալ հայտնի «Տաք է, սառն է» խաղը, որով կբացահայտեք ձեր ու ձեր սիրելիի հաճույքի վերը նշված կետերը։ Այդ կետերին փոքրիկ համբույրն անգամ ունակ է անասելի մտերմություն ու հաճույք պատճառել ձեր սիրելիին։